ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հիմնական երկրներին, որոնք կարող են ազդել Սիրիայում ճգնաժամի հարթման վրա, կոչ է արել առավելագույն ճկունություն ցուցաբերել բանակցություններում այդ հարցի քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Պետք է ճկունությամբ քննարկել այդ թեման, միասնաբար՝ չնայած տարբեր դիրքորոշումներին, որոնք կան»,- հայտարարել է Պան Գի Մունը Մադրիդում մամլո ասուլսիի ժամանակ:
«Ես ուրախ եմ, որ բարձր մակարդակի ղեկավարները կքննարկեն իրավիճակը Սիրիայում: Շատ ջանքեր են գործադրվել ճգնաժամի հարթման համար, որը 5 տարի շարունակվում է: Ցավոք, իրավիճակն ամեն օր վատանում է»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Հինգշաբթի Վիեննայում բանակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրիքայի և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարներները: Ուրբաթ նրանց կմիանան Եգիպտոսի, Իրանի, Իրաքի և Լիբանանի ԱԳՆ ղեկավարները:







































