Սեպտեմբեր ամսին Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող աստղը Թեյլոր Սվիֆթն էր` 50 մլն մարդ: Քիմ Քարդաշյանի երկրպագուներին մեկ ամիս անհրաժեշտ եղավ այդ ցուցանիշին հասնելու համար, սակայն նրա հետևորդների քանակը շարունակում է աճել:
Այս մասին Քիմն իմացել է միայն երեկ: Նա լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և մակագրել. «Սպասե’ք: Ես գիտեմ, որ ուշացել եմ, բայց 50 մլն Instagram-ի հետևորդներ: Իսկապես, դուք չգիտեք, թե որքան ուժգին եմ ես ձեզ սիրում»:













































