Ասիական զարգացման բանկը «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակով Հայաստանին կհատկացնի 112 մլն 970 հազար դոլարի վարկ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վարկային համաձայնագրին:
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի»՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման նպատակն է բարելավել ՀՀ քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայությունների:
Վարկը կտրմադրվի 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին կլինի արտոնյալ:
Լուսանկարը՝ Photolure-ի