Եվրոպոլը՝ Եվրամիության ոստիկանական ծառայությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Հաագայում, այսօր հայտարարել է միջազգային ալբանական հանցագործների ցանցի բացահայտման մասին, որոնք կասկածվում են թմրավաճառության և մարմնավաճառության նպատակով մարդկանց վաճառելու մեջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
7 ձերբակալություն տեղի է ունեցել Ալբանիայում, մեկը՝ Ֆրանսիայում և 11-ը՝ Իտալիայում: Ավելի վաղ մեկ մարդ ձերբակալվել էր Նիդեռլանդներում և մեկը՝ Բելգիայում: Խմբավորման անդամները հիմնականում ալբանացիներ են, ովքեր բնակվում են Իտալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ալբանիայում: