ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի նվազագույն արժեքը նույնպես 100 մլն եվրո է կազմում: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Դոնատո Դի Կամպլին:
«Լսել եմ, որ Նեյմարի տրանսֆերը 100 մլն եվրո են գնահատում: Պոգբայի իրավունքները նույնքան արժեն: Կարծում եմ՝ այժմ հենց նա է լավագույն իտալացի ֆուտբոլիստը»,- Football Italia-ն մեջբերում է գործակալի խոսքերը:
Հիշեցնենք, որ Վերատիի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:






































