Հարցազրույցներից մեկում դերասան Բրեդ Փիթը պատմել է Անջելինա Ջոլիի հետ համատեղ աշխատանքի մասին նոր` «Լազուրե ափ» ֆիլմի շուրջ, գրում է Spletnik.ru-ն:
«Զարմանալի է, թե որքան է ինձ դուր գալիս աշխատել կնոջս հետ: Նա շատ վճռական է, նա անհավանական կանխազգացում ունի, ես նույնիսկ կասեի՝ նա շատ սեքսուալ է աշխատանքի ժամանակ: Ես նրան վստահում եմ իմ կյանքը»,- ասել է Բրեդ Փիթը:
«Օրվա վերջում մենք ծնողներ ենք դառնում: Հանդիպում ենք մեր սիրելի և խենթ երեխաներին, քննարկում` ինչպես է անցել օրը, և ստուգում` արդյոք բոլորն են մաքրել ատամները քնելուց առաջ»,- հավելել է դերասանը:




















































