France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանության ջոկատները գրոհել են Koza-Ipek մեդիահոլդինգի շենքը։ Ոստիկանությունը գրոհի ժամանակ կիրառել է արցունքաբեր գազ ու ջրաշիթեր։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, Անկարայում։ Ոստիկանությունը գրոհել է ընդդիմադիր Koza-Ipek մեդիակոնցեռնի գրասենյակի վրա և վերահսկողություն է հայտնել ընկերությանը պատկանող երկու հեռուստաալիքների վրա։ Խոսքն ընդդիմադիր Bugün և Kanaltürk հեռուստաալիքների մասին է, որոնց հեռարձակումը կասեցված է։
Ոստիկանության գրոհն ուղիղ եթերով ցուցադրվել է տեղական և այլ հեռուստաալիքներով։ Մեդիակոնցեռն Koza-Ipek-ն աջակցում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլահ Գյուլենին, որի հետ բարդ հարաբերությունների մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
https://youtu.be/sNUtd3d5wS0









































