«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ չի շտապում կիսապաշտպան Անդրես Ինյեստային խաղադաշտ վերադարձնել: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը ցանկանում է, որպեսզի Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը լիարժեք վերականգնվի վնասվածքից:
«Ինյեստային ժամանակ է պետք, և մենք ռիսկի չենք դիմի: Ամենակարևորը ֆուտբոլիստի ինքնազգացումն է: Անդրեսը դուրս կգա խաղադաշտ, երբ պատրաստ լինի 100%-ով»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ինյեստան վնասվածք է ստացել սեպտեմբերի վերջին, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի «Բայեր»-ի դեմ հանդիպմանը:










































