Վիեննայում սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված հանդիպմանը, ինչպես և ծրագրված էր, ԵՄ արտաքին քաղաքականոթյան և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կներկայացնի ԵՄ-ն։ Դա հաստատել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը՝ փոխանցում էTASS գործակալությունը։
Այսպիսով նա հերքել է առանձին եվրոպական ԶԼՄ-ների հաղորդագրությունն առ այն, թե ԵՄ-ն կհեռացվի այդ բանակցություններին մասնակցությունից։
«Ինչպես և ծրագրված էր, սիրիական կարգավորման վերաբերալ Վիեննայի առաջիկա հանդիպմանը (հոկտեմբերի 29-30) ԵՄ-ն կներկայացնի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Ոչ մի փոփոխություն չկա»,- հայտնել է արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։







































