Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ոստիկանության թեժ գծով ստացվել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ցուցակների վերաբերյալ 12 ահազանգ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին հոկտեմբերի 27-ին ստացվել է 12 ահազանգ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ Վ. Ե.-ն տեղեկացրել է, որ իր սեփականությունը հանդիսացող տան նախկին բնակիչներից երկուսը մինչ օրս հաշվառված են նշված հասցեում: Քաղաքացուն պարզաբանվել է, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ՝ առանց սեփականատիրոջ դիմումի, անձին հանելու հաշվառումից: Տեղեկացվել է նաև, որ հաշվառված անձը բնակությա ն այլ վայր տեղափոխվելու կապակցությամբ պետք է դիմի նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ հաշվառվելու: Արդյունքում՝ անձը կհանվի հին բնակության վայրի հաշվառումից՝ հաշվառվելով նոր բնակության վայրի հասցեով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հին բնակիչները չեն դիմել վերահաշվառման համար՝ սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու խնդրով:

«Թեժ գծին» նույն խնդրով են դիմել նաև Երևանի Դրոյի, Բակունցի և Լվովյան փողոցներում գտնվող բնակելի տարածությունների սեփականատերը, իսկ մի բնակչուհի էլ տեղեկացրել է, որ իր մորը սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունում հաշվառված է վարձակալության հիմունքներով բնակվող անձը:

Զանգահարողներին տրվել են հաշվառումից հանելու կարգի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ:

Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող բնակելի տարածության սեփականատեր Ա. Խ.-ն տեղեկացրել է, որ ըստ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների՝ նշված հասցեում հաշվառված են մի քանի քաղաքացիներ: Պարզվել է, որ նախկինում հաշվառված անձինք մահվան կապակցությամբ արդեն իսկ հանված են եղել հաշվառումից, ինչի առնչությամբ քաղաքացուն տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Ն. Ե.-ն տեղեկացրել է, որ հաշվառված է Աբովյան քաղաքի Հանրապետության նրբանցքի մի հասցեում, իսկ կինը՝ մեկ այլ: Պարզվել է, որ 2014 թվականին, սեփականատերերի գրավոր համաձայնությամբ, կինը հաշվառվել է նշված հասցում: Եվ քանի որ ամուսինը նշված հասցում հաշվառվել է 2005 թ. և հաշվառման հիմքերն արդեն իսկ ոչնչացվել են, ուստի վերջինիս առաջարկվել է դիմել անձնագրային ծառայություն՝ տեղում անճշտությունը պարզելու և համապատասխան փոփոխություն կատարելու համար:

«Թեժ գծով» ստացված 5 ահազանգեր էլ եղել են տեղեկատվական և այլ բնույթի, որոնց կապակցությամբ քաղա քացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում