Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակիցների դեմ սկսված քրեական գործով արդեն իսկ կալանավորվել է 15 մարդ։
Առկա տեղեկատվության համաձայն՝ ևս մի քանի մարդու արգելել են լքել Ադրբեջանը։ Նախարարության աշխատակիցներից բացի՝ կալանավորվածների թվում կան նաև կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախկին աշխատակիցներ։ Բոլոր կալանավորվածներին պահում են արդարադատության նախարարության թիվ մեկ քննչական մեկուսարանում։











































