Աճուրդում կվաճառվի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների համար մշակված Aston Martin DB10 սուպերքարը: Mirror-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենան կարժենա առնվազն 1 մլն ֆունտ ստերլինգ (1,5 մլն դոլար):
Ֆիլմի համար ստեղծվել է սուպերքարի 10 նմուշ: Դրանցից 7-ը կոտրել են հնարքների նկարահանման ժամանակ: Մնացած 3 ավտոմեքենաներից մեկն իրեն կպահի ֆիլմի արտադրությամբ զբաղվող Eon Productions ֆիրման, երկրորդը հետ կվերցնի Aston Martin-ը, իսկ երրորդն աճուրդի կհանեն:
DB10 կուպեն ստեղծված է V8 Vantage մոդելի բազայով: Մեքենան ունի 4,7 լիտր ծավալով 8-մխոցանի բենզինային շարժիչ, որի հզորությունը 436 ձիաուժ է:
Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի 6-ին:












































