Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «վեցյակը» նախնական պայմանավորվածության են եկել նոր տրանսպորտային-տարանցիկ միջանցքի ստեղծման շուրջ, որն Իրանը կկապի Կենտրոնական Եվրոպայի հետ։
Դրա մասին հայտարարել է Իրանի ավտոմոբիլային տրանսպորտի ու ճանապարհաշինության կազմակերպության ներկայացուցիչ Ջավադ Ատրչիանը։ Նրա խոսքով՝ Իրանը այդ հարցի շուրջ բանակցում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի ու Հունաստանի հետ, և այդ երկրների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։
Ատրչիանն ընդգծել է, որ բեռնատարները կարող են նշված երկրների տարածքներում հաղթահարել դեպի Սև ծովի նավահանգիստներ ընկած հեռավորությունը, որտեղից բեռնանավերով նրանք կուղարկվեն Բուլղարիա և Հունաստան։ Նա հավելել է, որ տրանսպորտային-տարանցիկ նոր միջանցքը կանցնի Թուրքիայի տարածքով Եվրոպա երթուղուն զուգահեռ։







































