Հոգեպես անհավասարակշիռ վարորդը դիտավորյալ մխրճվել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին ուղեկցող մեքենայի պահպանության ավտոմեքենան: Այս մասին հայտնում է La Derniere heure թերթը:
Պատահարը, որի մասին միայն հիմա է հայտնի դարձել, տեղի է ունեցել անցած չորեքշաբթի Բրյուսել-Նամյուր ավտոմայրուղում:
Ձերբակալվածն ասել է, որ չի իմացել, որ մխրճվում է Բելգիայի վարչապետի շարասյան մեջ, որը դրա հետևանքով չի տուժել: Հարցաքննության ժամանակ վթարի մեղավորն իրեն համարել է անարխիստ և ընդդիմադիր լուսակիրներին: Ավելի վաղ նա արդեն պատասխանատվության ենթարկվել է ոստիկանական մեքենաների վրա դիտավորյալ հարձակումների համար:









































