Նոր Զելանդիայի ափերի մոտ մեծ սպիտակ շնաձուկը ընկել է խեցգետիններին որսալու համար նախատեսված թակարդը՝ հայտնում է korrespondent.net-ը:
Ձկնորսները ցնցվել են, երբ խեցգետինների համար նախատեսված արկղի հետ ջրի երես է դուրս եկել 2 մետրանոց շնաձուկը: Նա պարաններին է կառչել պոչով և հայտնվել է թակարդում:
Ջրի մակերևույթին հայտնված շնաձուկը վտանգ է զգացել և սկսել է ակտիվորեն թափահարել պոչը՝ հարվածելով նաև նավակին, ինչը սկսել է ուժգին ճոճվել: Ձկնորսները վախեցել են, որ գիշատիչը կշրջի իրենց նավակը: Նրանք ազատել են շնաձկանը՝ կտրելով պարանները, և նա հեռացել է լողալով:














































