«Ես ճանաչել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դեռ այն ժամանակ, երբ նա Լոնդոնում ուսանող էր, և նրա հետ բազմաթիվ բանակցություններ եմ անցկացրել այն ժամանակից ի վեր, երբ նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը: Դա տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության խնդրանքով այն բազմաթիվ դեպքերում, երբ դիվանագիտական խնդիրների պատճառով մեր դեսպաններին հետ են կանչել Դամասկոսից»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահ, Carter Center-ի հիմնադիր Ջիմի Քարթերը The New York Times-ում:
«Carter կենտրոնը սկսել է զբաղվել Սիրիայի հարցերով 1980 թվականից, և մեր դիտարկումները մենք հայտնել ենք Վաշինգտոնի բարձրագույն ղեկավարությանը՝ ձգտելով պահպանել արագ աճող հակամարտության քաղաքական լուծման հնարավորութունը:
Չնայած մեր համառ, բայց գաղտնի առարկումներին՝ ԱՄՆ-ի սկզբնական դիրքորոշումը կայանում էր նրանում, որ հակամարտության լուծման առաջին քայլը պետք է լինի Ասադի հեռանալը իր պաշտոնից: Ովքեր ճանաչել են Ասադին, դա համարում են անիմաստ պահանջ, սակայն դա պահանջվել է ավելի քան 4 տարի»,- ասվում է հոդվածում:
«2015թ. մայիսին Համաշխարհային առաջնորդների կազմակերպությունը, որը հայտնի է «Ավագներ» (The Elders) անվանումով, այցելել է Մոսկվա, որտեղ մենք անցկացրել ենք մանրամասն բանակցություններ ամերիկյան դեսպանի, նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովի, նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի, արտգործնախարար Սերգել Լավրովի և միջազգային վերլուծական կենտոնի ներկայացուցիչների, այդ թվում՝ Քարնեգի կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի հետ»,- հաղորդում է ԱՄՆ նախկին նախագահը:
Քարթերի խոսքով՝ նրանք ընդգծել են Ռուսաստանի վաղուց գոյություն ունեցող համագործակցությունը Ասադի վարչակարգի հետ և ԴԱԻՇ-ի վտանգավորությունը՝ Ռուսաստանի համար, որի բնակչության 14%-ը բաղկացած է սուննի մուսուլմաններից: Քարթերը գրում է, որ ավելի ուշ նա այդ մասին հարց է տվել Պուտինին, ով պատասխանել է, որ հաջողության չեն հասել: Պուտինը կարծիք է հայտնել, որ հակամարտության դադարեցման միակ լուծումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միավորումն է: Հոդվածի հեղինակը այդ մասին տեղյակ է պահել Վաշինգտոնին:
Քարթերի կարծիքով՝ «Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը կենսական անհրաժեշտություն է», քանի որ Ասադը միայն մի անգամ է դաշնակիցների ճնշման ներքո զիջման գնացել՝ քիմիական զենքի հարցում, և չի ենթարկվի Արևմուտքին:
«Ասադի իշխանական լիազորությունները կդադարեն կազմակերպված գործընթացի շրջանակներում, իսկ Սիրիայում կստեղծվի ընդունելի կառավարություն, և այդ ժամանակ հնարավոր կյինի համատեղ ջանքեր գործադրել ԴԱԻՇ-ի սպառնալիքը ոչնչացնելու համար»,- ասվում է հոդվածում:












































