Ստրասբուրգի լիագումար նիստում Եվրախորհրդարանը վերջնականապես հավանության է արժանացրել 2017 թվականի հունիսից ԵՄ-ի ներսում ռոումինգի վճարի վերացման մասին համաձայնությունը ԵՄ երկրների բջջային օպերատորների հաճախորդների համար, հայտնում է RIA Novosti-ն:
ԵՄ-ում ռոումինգի գները կնվազեցվեն արդեն 2016 թվականի ապրիլի 30-ից: Մեկ րոպե խոսակցության առավելագույն արժեքը կկազմի 0.05 եվրո, իսկ sms հաղորդագրությունը կլինի 0.02 եվրո`մինչև ամբողջովին անվճար դառնալը:











































