Այսօր` հոկտեմբերի 27-ին, Գերմանիայում` դաշնային Կենտրոնական բանկի գրասենյակում, տեղի է ունեցել նոր` 20 եվրո արժողությամբ բանկնոտի շնորհանդեսը:
Բանկի ներկայացուցիչը ցույց է տվել, թե այն ինչպիսի տեսք ունի, և ուշադրություն դարձրել պաշտպանիչ տարրերի վրա:
Նշենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը եվրոպական գործընկերների հետ պայմանավորվածության հուշագիր է ստորագրել, որի նպատակն է բանկոմատների և այլ սարքավորումների նախապատրաստումը` նոր 20 եվրո դրամական միավորն ընդունելու 2015-ի նոյեմբերի 25-ից ի վեր:











































