Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Սերժ Սարգսյանը բացառեց նոր Մարտի 1-ի կրկնությունը

Սերժ Սարգսյանն օրերս անդրադառնալով Մարտի 1-ի թեմային և հայտարարելով «բացահայտման գործում նոր թափի ակնկալիք» ունենալու մասին, ընդգծեց, որ դա շատ կարևոր է պետության համար: Որ իշխանությունը հրապարակավ հայտարարում է այդ գիտակցման մասին, թերևս դրական է: Դրական այն իմաստով, որ գուցե գիտակցվում է նաև այն, թե ինչքան վտանգավոր կարող է լինել պետության համար Մարտի 1-ի կրկնությունը: Համենայն դեպս Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարելի է ընդունել որպես այդ խնդրի գիտակցման վկայություն:

Իհարկե, դա դեռ հեռու է ապացույց լինելուց: Հեռու է, որովհետև Սերժ Սարգսյանը դեռևս իրական քայլեր չի կատարել Մարտի 1-ի ամբողջական բացահայտման ուղղությամբ: Եթե կատարի, ապա դա կարող է լինել ապացույց, որ Սարգսյանը չի ընդունում իշխանության գործունեության մարտիմեկյան տարբերակներ, ինչն էլ կարող է լինել որոշակի երաշխիք, որ այդ տարբերակներն այլևս չեն դրվի շրջանառության մեջ: Սակայն, այդպիսի եզրահանգումների գալու համար ոչ միայն իրական քայլեր են պետք Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, որով Սերժ Սարգսյանի կվկայի իր անկեղծությունը, այլ նաև պետք է, որ Սերժ Սարգսյանը հստակ քաղաքական գնահատական տա արդեն իսկ տեղի ունեցած Մարտի 1-ին, մասնավորապես այդ օրն իշխանության գործողություններին` սկզբից մինչև վերջ: Քանի դեռ այդ ամենը չկա, քանի դեռ չկան իրական բացահայտումներ և հստակ ու առարկայական քաղաքական գնահատական, Մարտի 1-ի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները փաստացի միայն մարտավարական քարոզչական քայլեր են, որոնք որպես Մարտի 1-ի հնարավոր կրկնությունից խուսափելու երաշխիք դիտելը կլինի մոլորություն:

Բայց, մեծ հաշվով, խնդիրն այն է, որ անգամ Մարտի 1-ի բացահայտումն ու տրված քաղաքական գնահատականը չեն կարող լինել դրա չկրկնվելու երաշխիք: Խնդիրն այն է, որ չկրկնվելու երաշխիքներ կարող են լինել միայն համակարգային փոփոխությունների պարագայում: Հայաստանում «Մարտի 1» ծնողը համակարգն է, այսինքն առկա համակարգն է, որ առաջացնում է հասարակության հետ սահմանային փոխհարաբերության այնպիսի աստիճան, որ սահմանային իրավիճակների դեպքում բռնությունն ու ուժը դառնում են համակարգի միակ փրկությունը, ընդ որում փրկությունը բառի բուն իմաստով: Առկա համակարգն իր ձևավորման հիմքերով, վերարտադրության մեխանիզմներով և գոյապահպանության տրամաբանությամբ ստեղծել է այնպիսի միջավայր, որ փոփոխության ցանկացած առարկայական դրսևորման հակադարձում է բռնությամբ, չունենալով արձագանքի որևէ այլ ռեսուրս: Քրեաօլիգարխիկ համակարգն այլընտրանք չունի, քան ընտրել հասարակությանը զսպելու միայն մեկ միջոց` բռնություն: Երբ հանրության հետ առճակատումը, երբ երկրում սահմանադրականություն հաստատելու հանրային պահանջն ու գործողությունները հասնում են վճռականության զգալի մակարդակի, արդեն մեծ հաշվով շատ քիչ նշանակություն է ունենում, թե ինչ է ցանկանում այդ համակարգի գլուխ հանդիսացող նախագահը: Համակարգն է արդեն թելադրում նախագահի գործողությունների տրամաբանությունը: Այդ մարդիկ իշխանությունը համարում են կյանքի ու մահվան հարց, այդ մարդիկ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ գնով են ձեռք բերել ու պահում իշխանությունը, և թե քրեական, բարոյական պատասխանատվության ինչպիսի բեռ է ենթադրում այդ գինը:

Այլ խնդիր է իհարկե, որ նախագահներն էլ լինում են այդ քրեաօլիգարխիկ համակարգի կոնկրետ երկայացուցիչներ կամ առնվազն խոշոր շահառուներ և առանձնապես ոչինչ չեն անում այլ հանգուցալուծման հասնելու համար, բայց, եթե անգամ նրանք ունենան հակառակ ցանկություն, միևնույն է` նրանք այդ պահին դառնում են քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկուն: Հրաժարվելու դեպքում, համակարգը կարող է նույն կերպ բռնություն կիրառել նաև նախագահի հանդեպ: Հետևաբար, երկրում պետք է տեղի ունենա այդ համակարգի փոփոխություն, որպեսզի երկրի նախագահը չհանդիսանա քրեաօլիգարխիկ համայնքի գործընկերը, որպեսզի երկրում հասարակությունը նախագահ ընտրի, ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգը: Այլ կերպ ասած, երկրում Մարտի 1-ի հնարավոր կրկնությունից խուսափելու երաշխիքը լեգիտիմ կառավարման համակարգի ձևավորումն է, ինչը նշանակում է այդ համակարգում բիզնեսի և իշխանության սերտաճածության կտրուկ նվազեցում, ընդուպ չեզոքացում ամբողջությամբ, ինչը նշանակում է օլիգարխիայի դեմ պայքար: Խոսքը վհուկների որսի մասին չէ, այլ պետական կառավարման համակարգում սահմանադրական մեխանիզմների արմատավորման, քրեական պայմանավորվածության մեխանիզմների փոխարեն:

Հայաստանի համակարգը պետք է գործի սահմանադրական մեխանիզմներով, ոչ թե պայմանավորվածություններով և հասկացություններով, գողական օրենքներով և ոհմակային սկզբունքներով: Այդ իմաստով, շատ ավելի կարևոր են համակարգային փոփոխությանն ուղղված քայլերը, որոնց մասին խոսում է իշխանությունը: Ահա այդ փոփոխության ուղղությամբ իրական գործողությունները կարող են լինել երաշխիք, որ հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունը չի հանգի արյունահեղության: Արդյոք Սերժ Սարգսյանը կարող է այդ ուղղությամբ կատարել անհրաժեշտ փոփոխություններ, ու կատարել դրանք անհրաժեշտ արագությամբ: Օրինակ, այն, որ այսօր արդեն հնչում են հայտարարություններ, որ հաջորդ խորհրդարանում խոշոր գործարարներ չեն լինի, հուշում է, որ ինչ որ քայլ կարծես թե կատարվում է: Բայց, խնդիրն այն է, թե ինչ արագությամբ, ինչ ծավալով, և էլի` ինչ գնով, որովհետևի ի վերջո կարող է պատահել, որ օլիգարխներին խորհրդարանից հանում են, բայց դրան համաձայնելու դիմաց նրանց խոստանում են էլ ավելի մեծ երաշխիքներ տնտեսության և հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում: Այսինքն, իշխանությունը դեռ շատ գործնական քայլեր ունի անելու, որպեսզի հանրությանը համոզի, որ համակարգային փոփոխությունները քարոզչականից անցել են առարկայական դաշտ և տալիս են շոշափելի արդյունքներ:

Եվ այդ քայլերը պետք է անել հնարավորին արագ, հնարավորին լայն ծավալով: Եթե իշխանության համար Մարտի 1-ի վտանգավորության գիտակցումը անկեղծ է, ապա համակարգային փոփոխությունների գիտակցումը պետք է լինի այդ անկեղծության անկեղծ շարունակությունը: Ի վերջո, թող տարօրինակ չհնչի, բայց Մարտի 1-ի բացահայտումը համակարգային փոփոխություն չի երաշխավորում, բայց ահա համակարգային փոփոխությունը Մարտի 1-ի բացահայտում երաշխավորում է, թեկուզ 30 տարի անց, ինչպես օրինակ եղավ Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակի հայտնի դեպքերի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում