1999թ. ԱԺ ընտրություններում մեծամասնություն կազմած «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի անդամ, այժմ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի քաղաքական մասին, ասաց. «Որքան ժամանակն անցնում է, այնքան ակներև է դառնում, որ այդ ողբերգական դեպքերը շեղեցին Հայաստանի պատմության ընթացքը, և այսօրվա արատները մեծ մասամբ պայմանավորված են դրանցով»:
Ինչպես նշեց Հմայակ Հովհաննիսյանը. «Այն ժամանակ գնդակահարվեցին ոչ թե քաղաքական գործիչներ, պատգամավորներ, այլ գնդակահարվեց Հայաստանի ապագան»: Նրա խոսքով՝ «Միասնություն» դաշինքը բացառում էր խոշոր ձեռներեցների մասնակցությունը քաղաքական կյանքին, թեև պատրաստ էր աջակցել նրանց:
«Հոկտեմբերի 27-ից հետո ես դեգերումների մեջ եմ և փնտրում եմ իմ քաղաքական նավը»,- եզրափակեց նա:











































