ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը երեքշաբթի խոստացել է, որ Վաշինգտոնը կուժեղացնի ԴԱԻՇ-ի դեմ իր օդային արշավը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ակնկալում ենք ուժեղացնել ԴԱԻՇ-ի դեմ մեր օդային արշավը»,- ասել է նա Սենատում լսումների ժամանակ:
Քարտերի խոսքերով՝ խոսքը «ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի լրացուցիչ ռազմական ինքնաթիռների մասնակցության, ինչպես նաև ռմբակոծությունների թվի ու հզորության ավելացման մասին է»:
Ամերիկացի զինվորականները Ռուսաստանին թույլ չեն տա խանգարել Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողություններին, հայտարարել է Քարթերը:
«Մենք չենք համագործակցում Ռուսաստանի հետ և նրան թույլ չենք տա ազդել կոալիցիայի կուրսի վրա: Մենք դուռը բաց կթողնենք Ռուսաստանի համար, որպեսզի նա կարողանա դրական ներդրում ունենալ Սիրիայում հակամարտության լուծման գործում»,- ասել է նա:







































