Զալցբուրգից Մյունխեն մեկնող գնացքում փաստաթղթերի ստուգման ժամանակ ուղևորներից մեկը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի անվամբ լատվիական վարորդական իրավունքի վկայական: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Վկայականի վրա եղել է ՌԴ նախագահի լուսանկարը:
Ներքին Սաքսոնիայի 27-ամյա ռուսախոս բնակչի խոսքով՝ նա Պուտինի անվամբ կեղծ վարորդական իրավունքը ձեռք է բերել ռուսական շուկայում, բայց միայն կատակելու նպատակով:
Գնացքի հսկիչները վերցրել են կեղծ փաստաթուղթը, սակայն դրա տիրոջը պատասխանատվության չեն ենթարկել: