«Մանչեսթեր Յուանյթեդ»-ը բարեգործական խաղ կանցկացնի հարձակվող Ուեյն Ռունիի՝ թիմում հանդես գալու 12-ամյակի կապակցությամբ: Հանդիպումը կկայանա 2016 թվականի օգոստոսի 3-ին:
«Կարմիր սատանաներ»-ի մրցակիցը դեռ հայտնի չէ: Տոմսերի վաճառքից ստացված ամբողջ գումարը կուղղվի բարեգործական նպատակների:
Հիշեցնենք՝ Ռունին «Էվերթոն»-ից «Մանչեսթեր Յունաթյեդ» է տեղափոխվել 2004 թվականին: Նշված ժամանակահատվածում նա 349 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության շրջանակներում՝ դառնալով 172 գոլի հեղինակ:







































