Համաշխարհային տնտեսական ֆորումի և INSEAD բիզնես դպրոցի կողմից հրապարակվող ցանցային պատրաստվածության 2013 թ. ինդեքսում Հայաստանը 12 տեղով առաջընթաց է գրանցել և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:
Նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության կողմից գերակա ուղղություն է հայտարարվել՝ Տ. Սարգսյանը դժգհություն հայտնեց, որ մեր երկիրը շարունակում է ետ մնալ տարածաշրջանի մյուս երկրներից՝ Վրաստանից և Ադրբեջանից:
«Մենք դեռևս լուրջ անելիքներ ունենք»,- ասաց Տ. Սարգսյանը՝ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարելով կազմել միջոցառումների ծրագիր, որի արդյունքում Հայաստանը դիրքերը կբարելավի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































