ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան խորհրդականները Բարաք Օբամային խորհուրդ են տալիս ամերիկյան զինված ուժերը տեղափոխել Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարի առաջնային գծերին ավելի մոտ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
Առաջարկված միջոցառումները ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ պայքարի ամբողջ ընթացքում առաջին անգամ ենթադրում են Սիրիայում «հատուկ նշանակության ամերիկյան զորքերի սահմանափակ անձնակազմի» տեղաբաշխում: Այդպիսի քայլերը խոսում են Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի կողմից արտասահմանում, մասնավորապես՝ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում հակամարտություններին ամերիկացի զինվորականների մասնակցությունն ընդլայնելու փորձերի վերսկսման մասին, ասվում է հոդվածում:
«Փոփոխությունները կվկայեն Իրաքում և Սիրիայում ԱՄՆ դերի զգալի ուժեղացման մասին: Նրանք նախկինի պես պահանջում են Օբամայի պաշտոնական հաստատմանը, որը կարող է որոշում ընդունել այս շաբաթ»,- The Washington Post-ը մեջբերում է ամերիկացի պաշտոնյաների խոսքը, որոնք մեկնաբանություն են արել անանունության պայմանով:
Պաշտոնյաների խոսքով՝ բացառված չէ, որ Բարաք Օբաման որոշում ընդունի չփոխել առկա կուրսը, գրում է պարբերականը:












































