Հսկայական կետերը և անհետացած ցամաքային կաթնասունները (մամոնտներ, մաստոդոնտներ և համրուկներ) բոլորովին վերջերս հիմնական դեր են խաղացել մոլորակի վրա պտղաբերության պահպանման գործում, պարզել են գիտնականները: Այդ կենդանիները սննդանյութերը ջրի խորքից ափեր են տեղափոխել, վեր՝ գետերի հոսանքով և լեռների գագաթներով: Այս թեմայով ուսումնասիրությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Խոշոր կենդանիների զանգվածային անհետացումը և բնաջնջումը քանդել է այդ մոլորակային համակարգը: «Խախտված գլոբալ ցիկլը թուլացնում է էկոհամակարգերի առողջությունը, վնասում է ձկնորսությանը և գյուղատնտեսությանը»,- նշում է հոդվածի համահեղինակ Ջո Ռոմենը:
Ցամաքում ֆոսֆոր և այլ սննդանյութեր տեղափոխելու կենդանիների ունակությունը նվազել է 96%-ով: Դրանում գլխավոր դեր է խաղացել մեգաֆաունայի (խոշոր կենդանիների) անհետացումը: Մարդու գործունեությունը հանգեցրել է մի քանի առանձին կայաններում սննդանյութերի կենտրոնացման:
Ինչ վերաբերում է ծովին՝ ծովերի խորքերից դեպի մակերես և ցամաք ֆոսֆոր տեղափոխելու կետերի և այլ կաթնասունների ունակությունը նվազել է գրեթե երեք քառորդով:
Հետազոտողները նշում են, որ տնային կենդանիները, չնայած մեծ քանակությանը, չեն կարող ստանձնել խոշոր վայրի կենդանիների գործառույթները:








































