«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը ցանկանում է հեռանալ մանչեսթերյան ակումբից հունվարին:
«Մենք հուսով ենք, որ ակումբը չի խոչընդոտի՝ հնարավորություն տալով Վալդեսին հունվարին հեռանալ թիմից:
Սակայն Անգլիայի Պրեմիեր լիգան հետաքրքիր առաջանություն է: Վիկտորը հարմարվել է այստեղ և կցանկանար կարեիրան շարունակել անգլիական որևէ ակումբում: Միաժամանակ մենք պատրաստ ենք ուսումնասիրել նաև այլ առաջարկներ»,- Goal-ը մեջբերում է գործակալի խոսքերը:










































