«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին հերքել է շրջանառվող լուրերը, որ Լեոն կարող էր «Ռեալ» տեղափոխվել: Մեսսի-ավագը նշել է, որ իր որդուն միշտ ավելի հոգեհարազատ է եղել «կապտանռնագույններ»-ի խաղային փիլիսոփայությունը:
«Ժամանակին ամբողջ ընտանիքով որոշում էինք, թե ուր կտեղափոխվի որդիս: Ընտրության հնարավորություն ունեինք` իտալական մի ակումբի և «Բարսելոնա»-ի միջև: Բայց Լեոն միշտ ցանկացել է խաղալ կատալոնական ակումբում: Մենք անգամ չենք մտածել «Ռեալ» տեղափոխվելու մասին»,- հայտնել է Լեոյի հայրը:
Ես վաղ եմ հասկացել, որ որդիս աստղ է: Նա գոլեր էր հեղինակում, վտանգավոր պահեր էր ստեղծում: Իհարկե, ես նրա հայրն եմ, բայց ճիշտն եմ խոսում»,- հայտնել է Խորխե Մեսսին:







































