Մալավիի կառավարությունը մեղադրել է երկու երեխայի որդեգրած փոփ աստղ Մադոննային: Երգչուհուն մեղադրում եմ մայրաքաղաք Լիլոնգվե այցի ժամանակ չափից ավելի շատ պահանջներ ներկայացնելու մեջ: Երգչուհին գանգատվել է աֆրիկյան երկրում իրեն տրամադրվող անբավարար պայմաններից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերջերս ամերիկյան աստղն այցելել էր այդ երկրում իր բարեգործական հիմնադրամի գումարներով կառուցված դպրոցներ:
Ինչպես նշել է Մալավիի կառավարության մամլո ծառայությունը՝ Մադոննան ցանկացել է երկրում ապրել ավելի լավ պայմաններում, քան Մալավի այցելող մյուս աստղերը՝ իռլանդական U2 ռոք խմբի վոկալիստ Բոնոն և ամերիկացի դերասան Չակ Նորիսը:
Լիլոնգվեի իշխանությունները մեղադրել են երգչուհուն պետության զարգացման համար իր հիմնադրամի ներդրումը գերագնահատելու մեջ՝ կոչ անելով նրան կենտրոնանալ երաժշտության վրա, ոչ թե ծաղրանքների, որոնք նա արտահայտել է երկրի պաշտոնական իշխանությունների հասցեին:
Մադոննան մեկնաբանություններ չի արել:











































