Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում։
Մարզմանը մասնակցել են դորտմունդյան ակումբի այն ֆուտբոլիստները, ովքեր չեն խաղացել «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում: Նշված հանդիպումը մկանային խնդիրների պատճառով բաց է թողել նաև Մխիթարյանը:
Ruhr Nachrichten-ը լուսանկարներ է հրապարակել դորտմունդյան ակումբի 1-ժամյա մարզումից:















































