Մարմնի վրա դաջվածքների ամբողջ աշխարհի սիրահարները հավաքվել են՝ մասնակցելու դաջվածքների միջազգային ամենամյա փառատոնին, որն անցկացվել է Չինաստանում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Նանյնին քաղաքային շրջանում տեղի ունեցած փառատոնին ներկա են եղել դաջվածքների հայտնի և սկսնակ վարպետներ՝ իրենց որակավորումը բարձրացնելու և նոր բան սովորելու նպատակով:
Միջոցառումը տևել է 3 օր, իսկ որպես մոդելներ հանդես են եկել դաջվածքներով պատված մարմիններով մարդիկ: Նրանք բոլորը այցելուներին ներկայացել են ներքնազգեստով՝ ցանկացողներին հնարավորություն ընձեռելով մանրամասն զննել դաջվածքները և լուսանկարել:
Բացի այդ, իրենց մարմինը նկարներով զարդարել ցանկացողները օգտվել են իրենց հավանած վարպետի ծառայություններից:














































