Ամերիկյան ականակիր Lassen նավը պարեկման հանձնարարությամբ մուտք է գործել Չինաստանի արհեստական կղզիների 12 մղոնանոց գոտի և մի քանի ժամ կմնա այնտեղ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Ականակրին կուղեկցեն Р-8А հետախուզական ինքնաթիռները։
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը Վաշինգտոնին արդեն կոչ է արել զերծ մնալ սադրիչ խոսքերից ու գործողություններից։ Դեսպանատան հաղորդագրությունում ասվում է, որ ԱՄՆ-ը պետք է գործի պատասխանատու կերպով՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման հարցում։
ԱՄՆ-ը նախկինում առարկել է Չինաստանի կողմից արհեստական կղզիների կառուցմանն ու դրանց 12 մղոնանոց գոտում Չինաստանի ինքնիշխանության տարածման փորձերին։







































