Սպիտակ տունը ծրագրում է բարձրացնել ծխախոտային արտադրանքի հարկը: Այս մասին նախագահ Բարաք Օբաման հայտնել է 2014-ի բյուջետային ծրագիրը ներկայացնելիս:
«Մենք նահանգների հետ այնպես կաշխատենք, որ Ամերիկայում բնակվող ցանկացած երեխայի հասանելի լինի որակյալ նախադպրոցական կրթությունը: Մենք մտադիր ենք վճարել դրա համար՝ բարձրացնելով ծխախոտային արտադրանքի հարկերը, ինչը վնասում է երիտասարդությանը»,- Ria Novosti-ն մեջբերում է Օբամայի խոսքերը:







































