Gizmag-ի փոխանցմամբ՝ գիտնականները մոտեցել են ճաղատության դեմ նոր տիպի արդյունավետ միջոցի ստեղծմանը։ ԱՄՆ-ում պատահաբար պարզել են, որ դեղերի միջոցով քաղցկեղի ու արթրիտի որոշակի ֆերմենտի ակտիվության շրջափակումը մազարմատներին հարկադրում են արագորեն դուրս գալ հանգստի վիճակից և առաջացնել մազերի աճ։ Նոր թերապիայի մասին հաղորդվել է Science Advances պարբերականում։
Կուլումբիայի համալսարանի գիտնականները այդ թերապիան հինգ օր իրականացրել են ճաղատ մկների վրա։ 10 օր անց կենդանիների վրա սկսել են մազեր աճել, իսկ երեք շաբաթ անց մազածածկույթը գործնականում վերականգնվել է։












































