Նոր iPhone 6s-ի և 6s Plus-ի 3D Touch ինովացիոն գործառույթը, որը հնարավորություն է տալիս ընտրել գործողությունը սեղմման ուժից կախված, հաջողվել է որպես կշեռք օգտագործել: Այս մասին հայտնում է Ubergizmo պորտալը:
Էնտուզիաստներին հաջողվել է 3D Touch-ն այնպես վերածրագրավորել, որ iPhone 6s-ը հնարավոր լինի օգտագործել որպես կշեռք: Այդ գործառույթը հասանելի է դարձել հատուկ հավելվածի թողարկումից հետո, որի հեղինակը ոմն Սայմոն Գոլդման է: Տեսանյութում ցուցադրված է նոր գործառույթի կիրառումը, որտեղ սմարթֆոնի էկրանով սալոր է կշռվում:
Հեղինակը դեռ հավելվածը չի բեռնել App Store, սակայն դրա կոդերը հրապարակել է համացանցում, որպեսզի յուրաքանչյուր հետաքրքրվող կարողանա դա ինքնուրույն անել:











































