Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ հաճույքով չի հետևում Մյունխենի «Բավարիա»-ի մասնակցությամբ հանդիպումներին:
Իտալացի մասնագետի կարծիքով՝ Խոսեպ Գվարդիոլայի սաներն առանց ջանքեր ներդնելու հերթական անգամ Գերմանիայի առաջնության առաջատար են:
««Բավարիա»-ն առանց լարվելու Բունդեսլիգայի հաղթող կդառնա: Թիմը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, բայց պետք է խոստովանեմ, որ հաճույքով չեմ հետևում մյունխենցիների մասնակցությամբ խաղերին: Պատճառը մրցակցության բացակայությունն է»,-La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Անչելոտին կարող է փոխարինել Գվարդիոլային «Բավարիա»-ում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:










































