Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու Ասադի պատրաստակամությունն ակնհայտորեն ռուսական ծագում ունի. Bloomberg

Նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պատրաստակամությունն ակնհայտորեն ռուսական ծագում ունի: Ասադն այս մասին ասել է Դամասկոսում ռուս խորհրդարանականների պատվիրակությանը Մոսկվա իր այցից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից 3 օր հետո: Այն մասին, որ Կրեմլը պնդում է այդպիսի սցենարի հարցում, գրում է նաև Bloomberg-ը՝ հղում անելով մոսկվայում անանուն բարձրաստիճան պաշտոնյայի:

«Արտահերթ ընտրություններն ինքնին Ռուսաստանում վերանշանակման (նախևառաջ կառավարչի) վաղուց փորձված մեթոդ է: Ասադի դեպքում հնարավոր է երկու գրեթե հակադիր տարբերակ: Առաջինը գործող նախագահի «մանդատի թարմացումն է, որի լեգիտիմ իշխանությունը Մոսկվան պաշտպանում է առանց արևմտյան գործընկերների հասկացվածության: Ճիշտ է, քաղաքացիական պատերազմից տառապող երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելը և դրանց հաղթողին լեգիտիմ նախագահ հայտարարելը տեսականորեն հնարավոր է, բայց գործողության արժեքը զրոյական կլինի:

Քիչ թե շատ լեգիտիմ ընտրություններ հնարավոր են միայն զինադադարից հետո, իսկ զինադադարը՝ ԴԱԻՇ-ի տապալումից կամ գրոհայիններից տարածքի մեծ մասից մաքրելուց հետո: Պարզ է, որ ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակը նույնիսկ ռուսական օդուժի և իրանական ուժերի աջակցությամբ ոչ մոտ ապագայի գործ է: Ռուսաստանի կողմից ընտրություններին Ասադի մասնակցությունն ընդունելը կնշանակի, որ Մոսկվան հրաժարվում է անցումային կառավարություն ստեղծելու վերաբերյալ նախկին պայմանավորվածություններից և նախկինի պես խաղադրույք է անում պետության ներկայիս ղեկավարի վրա՝ չցանկանալով հրաժարվել Մերձավոր Արևելքում իր «մարդուց»»,- նշում է Ալեքսեյ Մալաշենկոն Քարնեգիի կենտրոնից, գրում է vedomosti.ru-ն: Եթե դա տեղի ունենա, սիրիական ընդդիմությունը և նրանից հետո՝ Արևմուտքը, Թուրքիան և արաբական երկրները, չեն ճանաչի ընտրությունները, պատերազմի շարունակությունն անխուսափելի կլինի:

Ինչ-որ կերպ Դամասկոսին և նրա չափավոր ընդդիմադիրներին հաշտեցնելու Կրեմլի փորձերն անբավարար և հակասական են: Չափավոր ընդդիմության շատ անդամներ պատրաստ չեն համագործակցել Ռուսաստանի և Ասադի հետ, Կահիրեում բանակցելու Սիրիական ազատ բանակի առաջարկին ռուսական իշխանություններն առայժմ չեն պատասխանել:

Մյուս կողմից՝ արտահերթ ընտրությունները կարող են Ասադի փափուկ հեռացման սցենարի մաս լինել. այդ դեպքում Սիրիայի ներկայիս նախագահը վերջին պահին կհրաժարվի ընտրություններին մասնակցել և ուրիշ թեկնածուի կառաջադրի՝ չափավոր ընդդիմության համար ընդունելի, նշում է միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Վլադիմիր Ֆրոլովը: Այդ դեպքում Մոսկվան այլ դժվարությունների կբախվի. նա ուշացել է չափավոր ընդդիմության հետ կապեր հաստատելու հարցում: Նրա համար դժվար կլինի ապահովել ալավիների փոքրամասնության անվտանգությունը: Պարզ չէ նաև՝ ինչ անել Ասադի ամենամոտ շրջապատի հետ, որին նրա հակառակորդները մեղադրում են ռազմական հանցագործությունների և խաղաղ բնակչության ոչնչացման համար:

Մոսկվայի նախորդ խնամարկյալը նման (և նույնիսկ շատ ավելի խաղաղ) իրավիճակում նույնպես հայտարարեց արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին համաձայնության մասին: 2014 թ. փետրվարի 4-ին Վիկտոր Յանուկովիչն ընտրություններ խոստացավ, փետրվարի 21-ին ընդդիմության հետ համաձայնագիր ստորագրեց, իսկ հաջորդ օրը փախավ Կիևից և հեռացվեց իշխանությունից Գերագույն ռադայի որոշմամբ, ասվում է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում