Եթե Հոգվարթս կայսրության հայտնի դպրոցը, որտեղ սովորել էր Հարրի Փոթերը, իրականում գոյություն ունենար, ապա անշարժ շուկայում այն կարժենար շուրջ 204 մլն դոլար: Հաշվարկը կատարել է անշարժ գույքի բրիտանացի փորձագետ, բլոգեր Դևիդ Քրոսը:
Ինչպես պարզել է Корреспондент.biz-ը, բլոգերը այդ թիվն ստացել է ամեն քառակուսի ֆուտի հաշվարկով, որով ընդունված է հաշվել Մեծ Բրիտանիայում շինությունների արժեքը:
Ինչպես ենթադրել է փորձագետը՝ ելնելով գրքի տեքստից, ամենայն հավանականությամբ, դպրոցը գտնվում է Շոտլանդիայի շրջանններից մեկում:
Փորձագետը որպես հիմք է ընդունել Շոտլանդիայում անշարժ գույքիկ մակերեսի քառակուսի ֆուտի միջին արժեքը, որը կազմում է 482 դոլար: Ապա նա մոտավորապես հաշվել է ուսանողների թիվը, նրանց անհրաժեշտ բնակելի ու ուսումնական տարածքը՝ հաշվի առնելով հարկերը:
Արդյունքում՝ փորձագետը ստացել է 414 հազար քառակուսի ֆուտ (ավելի քան 126 հազար քմ) և անվանել է Հոգվարթսի արժեքը՝ 204.1 մլն:











































