Ֆրանսիացի գինեգործներն անհանգստացած են կլիմայի փոփոխությամբ ու մտավախություն ունեն, որ մինչև 2050թ. ամբողջությամբ կանհետանան Բորդո նահանգի ու Ռոն հովտի խաղողի այգիները:
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2050թ. կլիմայական փոփոխությունները կարող են դառնալ կրիտիկական ու, ամենայն հավանականությամբ, անհամատեղելի կլինեն խաղողի այգիների վեգետացիայի հետ: Ադ դեպքում Բորդո նահանգն ու Ռոն հովիտը, որոնք գինու արտադրանքի աշխարհում խոշորագույն մատակարարներից են, պարզապես կկորցնեն այդ մշակույթը՝ գրում է Le Monde-ը:
Համաձայն այդ կանխատեսումների՝ մինչև 2050 թ. ջերմոցային էֆեկտն ու մթնոլորտային փոփոխությունները կոչնչացնեն Եվրոպայի խաղողի այգիների 68%-ը:
Անբարենպաստ եղանակից առավել կտուժեն Չիլին, Կալիֆոռնիան, Ավստրալիան ու Եվրոպայի հարավային մասը:
Համապատասխանաբար, գինու արտադրության հիմնական բեռը կտեղափոխվի հյուսիս՝ ԱՄՆ ու Նոր Զելանդիա:







































