Goal.com-ը տեղեկացնում է, որ իսպանական «Մալագա»-ի ղեկավարությունը դժգոհ է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայացած Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ պատասխան խաղում մրցավարների կատարած աշխատանքից:
«Մենք հիասթափված ենք, քանի որ կարծում ենք, որ մրցավարի անարդար որոշման զոհ ենք դարձել: Մենք պաշտոնական բողոք ենք ներկայացրել ՈւԵՖԱ՝ մրցավար Քրեյգ Թոմփսոնի դեմ»,- հայտարարել է «Մալագա»-ի ներկայացուցիչ Վիսենտե Կասադոն:
«Սարսափելի է, երբ նման կարգի խաղը նման մակարդակի մրցավար է սպասարկում»,- հավելել է Կասադոն:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց «Բորուսիա»-ի հաղթանակով՝ 3:2 հաշվով, իսկ Քրեյգ Թոմփսոնն արձանագրեց խաղից դուրս վիճակից խփված երկու գոլեր: Առաջին դեպքում աչքի էր ընկել «Մալագա»-ի կիսապաշտպան Խոակինը, իսկ երկրորդում՝ Ֆելիպե Սանտանան՝ «Բորուսիա»-ի կազմում:








































