Հայաստանում տեղակայված ռուսական բազայի սպառազինությանը ընթացիկ տարում հատկացվել է ավելի քան 200 նոր, ժամանակակից սարքեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ռուսական բազայի աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ «Պերունիտ», «Գրոտ» և «Բրիզ» սարքերը համատեղելի են GLONASS, GPS համակարգերի հետ, ինչը բարձրացնում է դրանց կիրառման հուսալիությունը և ճշգրտությունը:
Այդ սարքերն ունեն հաճախականությունների լայն միջակայք, կայուն ազդանշան: Դրանք կարող են աշխատել մինչև 12 ժամ ակտիվ ռեժիմով՝ -30-ից մինչև +50 ջերմաստիճանում, բարձր խոնավության պայմաններում և տեղումների ազդեցության ներքո: Բացի այդ, դրանք ունեն մինչև 200 երթուղիների ծրագրավորման հնարավորություն:
Այդ համակարգերը թույլ են տալիս լուծել մի շարք խնդիրներ՝ կապված հրաձգությանը պատրաստվելու և ստորաբաժանումների կողմից կրակի կառավարման հետ:
Հայաստանում ռուսական բազան տեղակայված է Երևանի և Մոսկվայի միջև միջպետական պայմանագրի համաձայն, որը կնքվել է 1995թ.: