Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, որը ստացել էր Բելգիայում կեցության իրավունք ու տուն էր գնել Նեշեն գյուղակում՝ Ֆրանսիայի հետ սահմանին, ներկայում անշարժ գույք է գնում Բելգիայի Տուրնե քաղաքում:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսքը կոմերցիոն նշանակության շինության մասին է, որտեղ, ըստ անշարժ գույքի գործակալի, որի ծառայությունից օգտվել է Դեպարդյեն, կտեղակայվեն ռեստորան կամ առևտրային կետեր:
Անձամբ դերասանը, ով իրեն անվանում է «աշխարհի քաղաքացի», ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է ռեստորան բացել Նեշենում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Դերասանի խոսքով՝ Բելգիայում ինքը հավանաբար կանցկացնի տարեկան 2 ամսից ոչ ավելի:
Դեպարդյեն Նեշենում գրանցել է լայն պրոֆիլի կոմերցիոն ընկերություն՝ Holding 2712-ը, 20 հազար եվրո նախնական կապիտալով:






































