Երեկ՝ ժամը 15-45-ին թիվ մեկ համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Մահացած երիտասարդը 1994 թվականի ծնված Տիգրան Հայրապետյանն էր:
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է 1997թ. ծնված Հայկ. Ա-ն: Ըստ ՀՀ ոստիկանության՝ նա ներկայացել է ՀՀ ոստիկանություն և խոստովանել սպանությունը, ուստի ձերբակալվել է:
Սպանության գործով նախաքննությունը շարունակվում է:
Մեզ հաջողվեց պարզել, որ ձերբակալված անչափահաս երիտասարդը Հայկ Աղամալյանն է, ով թիվ 3-րդ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է:








































