Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը «Մալագա»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը չի թաքցրել իր ուրախությունը:
Հիշեցնենք, որ 90 րոպեների ավարտից հետո 2:1 հաշվով հաղթում էր «Մալագա»-ն` Հոակին Սանչեսի և Էլիզեուի հեղինակած գոլերի շնորհիվ: Սակայն 91-րդ րոպեին Մարկո Ռոյսը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկու րոպե անց «Բորուսիա»-ն առաջ անցավ` Ֆելիպե Սանտանայի գոլի շնորհիվ:
«Չեմ կարող հավատալ: Կարիերայիս ամենախելահեղ պահն է: Անմոռանալի խաղ ստացվեց թե´ մեզ համար, թե´ մեր երկրպագուների»,- Սուբոտիչի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





































