ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիային կոչ է արել թույլ տալ միջազգային անկախ հետաքննություն անցկացնել՝ կապված քիմիական զենքի հավանական կիրառման հետ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պան Գի Մունի խոսքով՝ նա Սիրիայից դեռևս չի ստացել ոչ պաշտոնական մերժում, ոչ էլ թույլտվություն:
«Մենք խնդրում ենք Սիրիային համագործակցել համաշխարհային կազմակերպության հետ և թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին մտնել երկրի տարածք»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:











































