Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ուղեղ լվանալու պրոցեսներ են (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» ծրագրի հյուրն է Empyray ռոք խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը


– Սարգիս, «Արմենիա» երգի մրցանակաբաշխության ժամանակ Ձեր խումբը լավագույն ռոք խումբ ճանաչվեց: Վերջին երկու մրցանակաբաշխությունների շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ: Ըստ Ձեզ` ինչի՞ հետևանք էին դրանք:


– Կարծում եմ` չարժեր այդքան աղմուկ բարձրացնել, մանավանդ որ` աղմուկի հիմնական մասը բացասական երանգներ ունի: Մրցանակաբաշխությունները տարբեր ընկերություններ են կազմակերպում, և չեմ ուզում վերլուծել` ով, ինչպես, բայց հարցի մյուս կողմն է` արդյո՞ք ճիշտ է, որ մեկ տարվա մեջ արդեն երեք մրցանակաբաշխություն ունեցանք: Կարծում եմ` սա էլ այդքան գերխնդիր չէ, պարզապես կարծում եմ` կան մարդիկ, որոնք այս տեսակ թեմաներով փորձում են զբաղեցնել հասարակությանը, շոու են սարքում չեղած տեղից:


– Արդյո՞ք Ձեզ համար զարմանալի չէր, որ միաժամանակ երկու մրցանակաբաշխություններն էլ Կրեմլի դահլիճում տեղի ունեցան:


– Չեմ կարծում` մեր կյանքում ավելի քիչ զարմանալու բաներ կան, քան «Տաշիրն» ու «Արմենիան»: Կրկնում եմ` տարբեր ընկերություններ կազմակերպեցին, ոլորտում մրցակցություն կար: Չեմ ուզում բացասական երանգներ տալ, այնքան շատ է եղել խոսակցություն: Եվ որպեսզի ավելի օբյեկտիվ լինեմ, մեզ հետ կապված ասեմ, որ բոլորը գիտեն` Empyray ռոք խումբը չի ստեղծագործում կամ չի ստեղծվել մրցանակներ ստանալու համար, պարզապես նման մրցանակները վերաբերմունք են (շնորհակալ եմ «Արմենիա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին), ճիշտն ասած, մեզ համար մի փոքր անսպասելի էր, բայց ամեն ինչ սահուն անցավ, հրավիրեցին, գնացինք:


«Տաշիրում» ում չէին հիշել, «Արմենիայում» հիշեցին:


– Մեր պարագայում այդ կարծիքը կարող է ջարդվել,- մենք ոչ մի խմբավորման չենք պատկանում,- այսինքն` մեր դեպքը ապացուցեց, որ օբյեկտիվ պահեր լինում են ոչ թե մրցանակի, այլ մասնակցության հետ կապված: Մեզ «Տաշիրն» էլ հրավիրեր, կգնայինք, եթե երկուսն էլ մրցանակ տային, էլի չէինք նեղվի, կամ եթե երկուսն էլ հրավիրեին, չէինք նեղվի: Մենք Կրեմլի բեմից էլ ասացինք, որ սա մեր երաժշտությունը սիրողների գնահատականն է բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել են այդ մրցանակաբաշխությունը: Իսկ մրցանակաբաշխություններին, առանց մրցանակ ստանալու էլ` համերգային մասին, միշտ մասնակցել ենք: Կարծում եմ` բեմ դուրս գալը ամենամեծ դերն է, որը պետք է կատարի խումբն ու երաժիշտը:


– Ռոքը պայքարի երաժշտական լեզուն է, կա՞ պայքար Ձեր արվեստում և ինչի՞ համար եք Դուք պայքարում:


– Եթե ես եռակցող, խառատ կամ պատշար լինեի, չեմ կարծում` պայքարն այլ կլիներ: Եթե մարդը պայքարելու հատկություն ունի, կարևոր չէ` ինքն ինչ մասնագիտություն ունի: Պարզապես ռոք երաժշտությունը հնարավորություն է տալիս քո էմոցիաները, քո մտքերն արտահայտել քո երաժշտության միջոցով, բայց իմ կարծիքով, պայքար բառն էլ է մեզ մոտ մի քիչ արժեզրկվել: Ինքնանպատակ չէ երգի մեջ անպայման պայքարի էլեմենտներ դնելը: Կարծում եմ` 21-րդ դարում ժամանակն է եկել ավարտելու այս տեսակ խոսակցությունները, բայց քանի որ մեզ մոտ 40-50 տարի հետ ենք աշխարհից, ռոքը ընկալում ենք 60-ականների պատկերացումներով, երբ այն սոցիալական բունտ էր պարունակում իր մեջ: Հետո այն դարձավ ինքնուրույն երաժշտական ուղղություն, որտեղ կարևորվում է երաժշտական արժեքը, և նոր միայն եթե երաժշտություն ստեղծողը ունի ասելիք, ունի ասելիքը տեղ հասցնելու ցանկություն և ոգի, ուրեմն ինքը երաժշտության մեջ կներդնի: Բայց կարծում եմ` մեր երաժշտությունն այնպես է, որ եթե մեզ ինչ-որ բան մտահոգում է կամ ինչ-որ բանով մենք ուրախանում ենք, դրանք անպայման արտահայտվում են երաժշտության մեջ, դու չես կարող խաբել, որովհետև երաժշտության մեջ հիմնական նպատակն է առավելագույնը լինել անկեղծ, երբ դու երգում ես կամ խոսում, պետք է քո երգածը և ապրածը համապատասխանեն քո երաժշտությանը:


– Սակայն շատ հաճախ սև ու սպիտակը, կեղծ ու շիտակն այդպես էլ տարբերակել չի լինում:


– Եթե մարդը շատ ուզենա, կտարբերի: Հիմա ուղեղ լվանալու պրոցեսներ կան` տարբեր թեմաների հետ կապված, բայց կարծում եմ` հասարակությունն այսօր տեղեկատվության այնքան աղբյուրներ ունի, որ կարող է կեղծն ու շիտակը տարբերել, եթե մարդը ուզենա, կտարբերի:


– Արվեստագետ եք, որը հարաբերվում է աշխարհի հետ, տեսնում եք` աշխարհում մարդիկ ինչ պահանջեր ունեն, մեզ մոտ ինչ պահանջներ կան: Ի՞նչ տարբերություններ կան նրանց և մեր պահանջների միջև:


– 40-50 տարի հետ ենք աշխարհում տեղի ունեցող պրոցեսներից: Քիչ առաջ ասացի, որ նույնիսկ ռոքի հանդեպ մեր վերաբերմունքը ուշացած է: Միացյալ Նահանգներում ապրող ընկերներիցս մեկին հարցրեցի` ոնց ես, ասաց` ես լավ եմ, ես աշխարհի քաղաքացի եմ, դուք ոնց եք: Այսինքն` մարդը պետք է ունենա քաղաքացի լինելու զգացողություն, որպես արժեք ներկայանա, այնինչ մեզ մոտ ավելի շատ օգտագործվում են շատ գլոբալացված բառեր` ազգ, հայրենասիրություն, հող, ժողովուրդ, մեկ ազգ, մեկ մշակույթ… սրանք հորինված կատեգորիաներ են: Եթե մարդը ինքն իրենից արժեք չի ներկայացնում, իրավազուրկ է, իսկ իրավազուրկ մարդկանց խումբը չի կարող բարձրարժեք գաղափարների կամ ազգային գաղափարների հետևից գնալ: Կարծում եմ` իրական թեմաներից շեղելու, մարդկանց ուղեղները լվանալու համար է արվում, թեև, նորից եմ կրկնում, այսօր ինֆորմացիայի միջոցներն այնքան շատ են, որ մարդը հեշտությամբ կգտնի: Իսկ այսօր Հայաստանում մեծամասնության պահանջները սահմանափակվում են հասարակ կենցաղային պահանջներով, որովհետև մարդը չի հասցնում իր խնդիրները լուծել: Ամբողջ աշխարհում մարդիկ պահանջ ունեն առաջընթացի, այսինքն` անցել են այդ էտապը: Տեսեք, եթե մեր երկրում ճգնաժամն արտահայտվում է ձվի և պանրի գներով, այնտեղ մարդիկ հաշվարկում են, թե ինչքան մարդ սովորեց այսօր այս համակարգչային ծրագիրը կամ ինչքան հետ ընկանք մենք այդ հարցում: Վերջերս լսեցի մի զեկույցի մասին, ըստ որի` նոր տեխնոլոգիաների հարցում մենք 109-րդ տեղում ենք, ինձ համար սա շատ ցավալի փաստ է:


– Սարգիս, Դուք նշեցիք, որ Ձեր ընկերը աշխարհի քաղաքացի է իրեն զգում, մենք էլ արդեն քանի տարի խոսում ենք դրա անհրաժեշտության մասին, շատերը դրա «ղադրը» գիտեն: Արդյո՞ք այդ ուղղությամբ փոփոխություններ չեք նկատում:


– Ես չեմ ուզի` իմ խոսքում լրիվ այդքան ապատիա նկատվի: Ես տեսնում եմ, որ հասարակության մեջ առողջ ուժեր կան, քաղաքացիներ կան, բայց կարծում եմ` դրանց թիվը ուղիղ համեմատական է հասարակության ինտելեկտուալ մակարդակին, այսինքն` ինչքան ինտելեկտուալ հատված կա հասարակության մեջ, այնդքան էլ կան ակտիվ մտածող քաղաքացիներ: Ցավոք սրտի, մեզ մոտ ամեն ինչ խառնվում է իրար, հայրենասիրությունը զուգահեռներ է անցկացնում իշխանապաշտության հետ: Եթե ինչ-որ հատված իշխանամետ կարծիքներին կարող է համամիտ չլինել, եթե իրենք խոսում են ինչ-որ բանի դեմ, ուրեմն հայրենիք չեն սիրում: Հայրենիքը, երկիրը և իշխանությունը տարբեր կատեգորիաներ են, և եթե խելացի գտնվենք, երկիրը, հայրենիքը մեզ համար մշտական արժեք կդառնան, իսկ իշխանության փոփոխության հավանականությունն էլ գոնե հինգ տարին մեկ կլինի:


– Ըստ Սահմանադրության:


– Նորություն չեմ ասի` այսօր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն են ասում, որ մեր երկրում Սահմանադրությունն այնքան էլ մեծ դեր չի կատարում: Այսինքն` սովետական ժամանակներից մնացած քավոր-սանիկ-ախպերությունն ավելի մեծ հարցեր են լուծում, քան Սահմանադրությունը:


– Իսկ ինչո՞ւ հետ ընկանք աշխարհի զարգացումներից, այն էլ` այդքան:


– Որովհետև այն առողջ ուժերը, այն մարդիկ, որոնք իրոք սիրում են այս երկիրը և ուզում են, որ երկրում ամեն ինչ լավ լինի, իրենց տեղը չգտնելով (ո՜չ մեղադրում եմ, ո՜չ արդարացնում եմ) տարբեր պատճառներով լքում են երկիրը: Ըստ իս, վերջին տարիներին մարդիկ ոչ թե գնում են կեցաղային խնդիրներից, այլ անարդարության մթնոլորտից:


– Երգիչ Սամվել Գրիգորյանը նաև ներգաղթ է նկատել, արդյո՞ք Դուք նկատել եք:


– Ես գիտեմ մարդիկ, որոնց դեպորտ են արել վատ պահվածքի համար, ստիպված են եկել հետ, բայց լավ պատրաստված մարդը, մասնագետը դրսում իր տեղը գտնում է: Կուզենայի ներգաղթ լինի, բայց այս պահին ես գոնե իմ շրջապատում լսում եմ, որ տասից երկուսը գնում են, ցավալի է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում