Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին:

Ազգային ժողովի նախագահը ողջունեց բարձրաստիճան հյուրին և շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս հայտնեց, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը: Նա բարձր գնահատեց հայ-արգենտինական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորեց բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը:

Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ձևավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմքեր են ստեղծում առևտրատնտեսական և այլ ոլորտներում լիարժեք համագործակցության համար: Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալով Արգենտինան թեև առաջավոր դիրքերում է, բայց, ըստ Հովիկ Աբրահամյանի, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները դեռևս չեն համապատասխանում առկա ներուժին, և անհրաժեշտ է նոր ուղիներ փնտրել այդ հնարավորությունները կյանքի կոչելու համար: Նա կարևոր համարեց Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները՝ այդ գործում կարևոր դեր վերապահելով պատգամավորական բարեկամության խմբերին ու նրանց ակտիվ համագործակցությանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևորեց նաև Միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Արգենտինայի համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ գոյություն ունեցող փոխըմբռնումն ու փոխադարձ աջակցության պատրաստակամությունը:Հովիկ Աբրահամյանը երկկողմ կապերի ամրապնդման և ընդլայնման գործում բարձր գնահատեց Արգենտինայի հայ համայնքի դերը և շնորհակալություն հայտնեց հայերի հանդեպ Արգենտինայի իշխանությունների որդեգրած քաղաքականության համար:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նախապատմությանը, կատարված պատմական անարդարությանը, իր պատմական հողի վրա ապրելու ու արարելու՝ արցախյան ժողովրդի վճռականությանն ու միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ հավելելով, որ Հայաստանը եղել և մնում է ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից: ԱԺ նախագահը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին:

Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և շնորհավորեց հայ ժողովրդին ՀՀ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության կապակցությամբ:

Նա կարևորեց հայ-արգենտինյան միջպետական տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադառնալով Արգենտինայի երկուհարյուրամյա պատմությանը՝ նա արձանագրեց, որ այդ պատմությունը կերտվել է նաև հայերի օգնությամբ ու անգամ՝ արյամբ, և այսօր հայերը մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում և տնտեսության մեջ: Ամադո Բուդուն իր երկրի իշխանությունների անունից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն հայտնեց: Նա բարձր գնահատեց նաև տարածաշրջանային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումն ու պատրաստակամությունը:

Արգենտինայի Սենատի նախագահը Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Արգենտինա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և հույս հայտնեց, որ հավանաբար ընթացիկ տարում տեղի կունենա Հայաստանի համար կարևոր այդ այցը: Նա նույնպես Արգենտինայի Սենատի նախագահին պաշտոնապես հրավիրեց Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում