«Առաջին լրատվականի» թղթակիցը հենց նոր Բաղրամյան պողոտայից տեղեկացրեց, որ ոստիկանների ու ցուցարարների բախման ժամանակ մի կին ուշաթափվել ու ընկել է գետնին:
«Առաջին լրատվական»-ի թղթակցի հաղորդմամբ` նա մոտ 40 տարեկան է: Քիչ հետո շտապ օգնությունը կնոջը տեղափոխել է հիվանդանոց:
Նշենք, որ քիչ առաջ բախում է եղել Բաղրամյան պողոտան պատնեշած ոստիկանների ու դեպի նախագահական գնացող ցուցարարաների միջև:









































