Մադրիդի «Ռեալ»-ի և Միլանի «Ինտեր»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն վստահ է, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն 2013թ. ամռանը չի գլխավորի իտալական ակումբը:
Շարունակվում են խոսակցություններ շրջանառվել Մոուրինյոյի՝ առաջիկա ամռանն ակումբային գրանցումը փոխելու մասին, սակայն Ֆիգուն կարծում է, որ դա մոտ ժամանակներս տեղի չի ունենա:
«Մոուրինյոյի վերադարձը հիմա անհնար է: Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նրան, բայց վերադարձը ոչ միշտ է լինում այնքան հաջող, որքան մինչ այդ կատարած աշխատանքը: Ժոզեն ինքը պետք է որոշի՝ հեռանալ «Ռեալ»-ից, թե ոչ, բայց որպես Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու, ես ցանկանում եմ, որ նա մնա «Ռեալ»-ում»,- հայտարարել է Ֆիգուն:









































