Մալիում ֆրանսիական ռազմական օպերացիայի հետևանքով ունեցվածքը կորցրած ֆերմերին օգնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փորձերը ավարտվել են անհաջողությամբ: Ֆերմերը սատկացրել և կերել է ուղտին, որը նվիրել էր Օլանդը՝ ի նշան երախտագիտության իսլամիստներից ֆրանսիական զորքերի կողմից Տիմբուկտու քաղաքի ազատագրման: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Փետրվարին ընդունելով այդ նվերը՝ Օլանդը կատակել էր, թե այն կօգտագործվի որպես փոխադրամիջոց: Սկզբում նախագահը որոշել է ուղտին տեղավորել Ֆրանսիայի կենդանաբանական այգիներից մեկում, սակայն գնահատելով այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են պատվաստումների և խնամքի վրա, նախագահը հրաժարվել է այդ մտքից:
Օլանդը որոշել է այն նվիրել տեղի բնակիչներից մեկին, որը հայտնել է, թե իր ուղտը կամ գողացվել է, կամ փախել: Ֆերմերը ավելի լավ տարբերակ, քան ուղտը կերակուր դարձնելը, չի գտել:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան:
Կենդանուն կերակուրի վերածելու մասին նախարարն իմացել է ֆրանսիական հատուկ ծառայություններից:









































